«Եթե Միհրան Հարությունյանը լիարժեք վերականգնվի, կմասնակցի մրցումների, որոնք էլ ցույց կտան մարզիկի հնարավորություններն ու կարգավիճակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:
«Միհրանը բարձրակարգ ըմբիշ է: Նա հավաքականի լիարժեք անդամ է: Բայց հիմա վնասվածքները նրան խանգարում են գոտեմարտել: Ամեն մարզիկ ինքն է որոշում` կարող է շարունակել կարիերան, թե ոչ»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը: