Լեւոն Արոնյանը մոտ է Norway Chess –ում հաղթանակին

23:25 - 15 Հուն, 2017

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվում է Norway Chess գերհզոր մրցաշարը` տասը գրոսմեյստերների մասնակցությամբ:

8-րդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդի հետ եւ եզրափակիչ տուրից առաջ կես միավորով գերազանցում է մոտակա մրցակցին:

8-րդ տուրի մյուս արդյունքները. Վաշյե-Լագրավ - Կրամնիկ` 0:1, Կարլսեն - Կարյակին` 1:0, Նակամուրա – Սո, Գիրի - Կարուանա` ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակ. 1. Արոնյան` 5.5 միավոր, 2. Նակամուրա, 5, 3. Գիրի` 4.5, 4-5. Սո, Կրամնիկ` 4-ական, 6-9` Անանդ, Կարուանա, Կարլսեն, Վաշյե-Լագրավ` 3.5-ական, 10. Կարյակին` 3:

Հունիսի 16-ին կայանալիք եզրափակիչ տուրում միմյանց հետ կհանդիպեն` Սո – Արոնյան, Կրամնիկ –Գիրի, Կարյակին – Վաշյե-Լագրավ, Կարուանա – Նակամուրա, Անանդ – Կարլսեն:

 

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ