Հրաձգության Հայաստանի երիտասարդական հավաքականը պատրաստվում է հունիսի 22-29-ը Գերմանիայի Զուլ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Հունիսի 7-ին հայ հրաձիգները Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ կմեկնեն Լեհաստան՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու։ Նախատեսված էր, որ մեր մարզիկները մասնակցեն նաեւ այդ երկրի բաց առաջնությանը։ Սակայն Սեյրան Նիկողոսյանին Լեհաստանից հայտնել են, որ գուցե առաջնությունը հետաձգվի։
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչը հայտնեց, որ թիմը հունիսի 22-ին Լեհաստանից անմիջապես կմեկնի Գերմանիա.
«Երեւանում մարզումներ ենք անցկացրել։ Մեր հրաձիգները լավ մարզավիճակում են։ Մրցակիցները շատ ուժեղ են, բայց մենք էլ թույլ չենք»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը։
Աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Նարեկ Ադամյանը, Վրեժ Թորոսյանը եւ Հայկ Բաբայանը (երեքն էլ` օդամղիչ հրացան), Ալլա Պողոսյանը (օդամղիչ հրացան), Բենիկ Խլղաթյանը եւ Զավեն Իգիթյանը (օդամղիչ ատրճանակ):