ՆՈՐ ՏՆՕՐԵՆ

10:56 - 02 Հոկ, 2020

Սինքրոն  լողի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Միկակո Կոտանին նշանակվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի մարզական տնօրեն: Այդ  պաշտոնում նա փոխարինել է Կոձի Մուրոֆուսիին, որը տեղափոխվել է Ճապոնիայի կառավարություն: 

Մարզիկների, միջազգային ֆեդերացիաների հետ ստեղծված է  փոխըմբռնման և բարեկամական ամուր կապ։ Ամեն ինչ  պետք է արվի  խաղերի հաջողության  համար։

Միկակո Կոտանին կազմկոմիտեում  համակարգում է աշխատանքները  ՄՕԿ –ի, ԱՕԿ – ների, միջազգային, ազգային ֆեդերացիաների և այլ  մարզական կազմակերպությունների հետ։

Այլ նորություններ