Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ հորիզոնականով

16:10 - 01 Հուն, 2017

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների ամենամսյա վարկանիշային դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականը, նախորդ ամսվա համեմատ նահանջել է մեկ հորիզոնականով եւ զբաղեցնում է 68-րդ տեղը:

ՖԻՖԱ-ի լավագույն տասնյակը հետեւյալ պատկերն ունի` Բրազիլիա, Արգենտինա, Գերմանիա, Չիլի, Կոլումբիա, Ֆրանսիա, Բելգիա, Պորտուգալիա, Շվեյցարիա, Իսպանիա:

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր ընտրանու մրցակիցները աղյուսակում ունեն հետեւյալ դասավորությունը` Լեհաստան (11-րդ տեղ), Ռումինիա (46-րդ), Դանիա (51-րդ), Չեռնոգորիա (52-րդ), Ղազախստան (102-րդ):

 

Լուսանկարը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի

Այլ նորություններ