Ավարտվեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը։ Մրցումային երկրորդ օրը գեղասահորդները հանդես եկան ազատ ծրագրով։
Մեծահասակների մրցույթի տղամարդկանց մենասահքում Հայաստանի չեմպիոն դարձավ Սլավիկ Հայրապետյանը, իսկ կանանց մենասահքում՝ Անաստասիա Գալուստյանը։
Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը առաջինն էր եւ միակ զույգը։
Առաջնությանը ներկա էր Չմշկորդների միջազգային միության (ISU) փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը՝ Ռուսաստանից:
Ցուցադրական ելույթով հանդես եկավ Վիկտորյա Ազրոյան/Ֆիլիպ Խարիսով պարային երկյակը։