Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը՝ Գերմանիայի Բունդեսլիգայի չեմպիոն

14:05 - 02 Մայ, 2017

Գերմանիայում ավարտվեց շախմատային Բունդեսլիգան: Հաղթող դարձավ «Բադեն» ակումբը, որի կազմում են Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը:

«Բադենը» հաղթել է բոլոր 15 հանդիպումներում եւ վերջին տասնմեկ տարում 10-րդ անգամ նվաճել Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը:

 

Լուսանկարը` chess-news.ru

Այլ նորություններ