ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալեց գիտական կոնգրեսի մասնակիցներին

13:08 - 07 Հոկ, 2015

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 70-ամյակի շրջանակներում անցկացվող գիտական կոնգրեսի մասնակիցներին:

«Ուրախ եմ բոլորիդ Հայաստանում հյուրընկալելու համար և ուրախ եմ, որ այս 19-րդ գիտաժողովն անցկացվում է մեր երկրում: «Օլիմպիական սպորտը և սպորտը բոլորի համար է» միջազգային գիտական կոնգրեսը մեծ խթան կհանդիսանա սպորտի զարգացմանը և օլիմպիական գաղափարախոսության տարածմանը»,-ողջունելով ներկաներին՝ շեշտեց ՀԱՕԿ նախագահը:

ՖԿՀՊ-ի հիմնադրման 70-ամյակի շրջանակներում անցկացվող կոնգրեսին մասնակցում են աշխարհի 25 երկրների ֆիզիկական կուլտուրայի համալսարանների 19 ռեկտորներ և պաշտոնական հյուրեր: Կոնգրեսի ընթացքում մասնագետները քննարկեցին մի շարք արդիական թեմաներ, ինչպես նաև ներկայացրեցին 41 զեկույցներ:

Կոնգրեսի մասնակիցները հյուրընկալվեցին նաև կոնյակի գործարանում և համտեսեցին հայկական ավանդական կոնյակ:

 

 

Այլ նորություններ