Երեւանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում շարունակվում է ջրացատկի Հայաստանի առաջնությունը:
Այսօր մարզիկները մրցեցին 3 մ ոստնակացատկում: Մրցանակային տեղեր զբաղեցրին`
Մեծահասակներ. տղամարդիկ. Վլադիմիր Հարությունյան, Լեւ Սարգսյան, Ազատ Հարությունյան:
Պատանիներ. Մարատ Գրիգորյան, Դավիթ Մովսիսյան, Արման Ենոքյան:
Աղջիկներ. Քրիստինե Հակոբյան, Ալիսա Զաքարյան, Աֆինա Գեւորգյան:
Վաղը` առաջնության վերջին օրը, ջրացատկորդները կմրցեն աշտարակացատկ մրցաձեւում: