Հայ սամբիստները 14 մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում

12:26 - 22 Ապր, 2017

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: Մրցման վերջին օրը նույնպես հայ սամբիստները կանգնեցին պատվո հարթակին, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Երիտասարդների մրցաշարում 74 կգ քաշային Սամվել Խաչատրյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ 57 կգ Էրիկ Հարությունյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ, իսկ երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը:

Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում ընդհանուր հաշվարկով նվաճեցին 14 մեդալ:

 

Լուսանկարը` Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի

Այլ նորություններ