Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր տղամարդկանց 94 կգ քաշային կարգի B խմբում հանդես եկավ Կարուշ Ղուկասյանը:
Երկամարտի 360 կգ արդյունքով (160+200) հայ ծանրորդն այդ խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
Քիչ հետո կանանց 90 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Տաթեւ Հակոբյանը: