Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում բարձրացել է 18 հորիզոնականով

14:01 - 06 Ապր, 2017

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների ամենամսյա վարկանիշային աղյուսակը:

Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 18 հորիզոնականով եւ զբաղեցնում է 67-րդ տեղը:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը ձեւավորվել է հետեւյալ կերպ` Բրազիլիա, Արգենտինա, Գերմանիա, Չիլի, Կոլումբիա, Ֆրանսիա, Բելգիա, Պորտուգալիա, Շվեյցարիա եւ Իսպանիա:

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեր հավաքականի մրցակիցները հետեւյալ տեղերն են զբաղեցրել` Լեհաստան (11-րդ տեղ), Ռումինիա (47), Դանիա (51), Չեռնոգորիա (62) եւ Ղազախստան (105):

 

Լուսանկարը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի

 

 

Այլ նորություններ