Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ապրիլի 1-4-ը կայացավ սուսերամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացրին Արմեն Դալլաքյանն ու Անահիտ Ալոյանը (երկուսն էլ՝ ճկասուսեր):
Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ Արմեն Դալլաքյանը նախնական փուլում 4 հաղթանակ տարավ եւ անցավ հաջորդ փուլ, որտեղ առավելության հասավ հունգարացու նկատմամբ, ապա պարտվեց ֆիլիպինցի մարզիկին եւ դուրս մնաց հետագա պայքարից: Դալլաքայանը 127 մարզիկի մեջ զբաղեցրեց 41-րդ հորզիոնականը:
Անահիտ Ալոյանը նույնպես հաղթահարեց նախնական փուլը՝ ունենալով 2 հաղթանակ: Սակայն, երկրորդ փուլում նա պարտվեց առաջին մրցակցին` ռումինացի մարզիկին: Ալոյանը 98 մասնակիցների մեջ 69-րդն էր:
Այսօր Բուլղարիայի նույն քաղաքում մեկնարկեց երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: