Երեկ Երեւանի խուլերի մշակույթի եւ սպորտի հանրապետական պալատում մրցեցին Երեւանի, Գյումրիի եւ Արմավիրի մարզի մարզադպրոցների մինչեւ 20 տարեկան 51 ըմբիշ չորս քաշային կարգերում:
Այս տարիքային խմբի Հայաստանի չեմպիոն դարձան Աշոտ Մխիթարյանը (50 կգ, Էջմիածին), Հրաչյա Պողոսյանը (60 կգ, գյուղ Արտիմեդ, ԵՕՀՊՄՔ), Մալխաս Ամոյանը (74 կգ, Երեւան, «Դինամո») եւ Արթուր Մկոյանը (96 կգ, Գյումրի):
Այսօր գորգը կտրամադրվի 55, 66, 84 եւ 120 կգ քաշային կարգի ներկայացուցիչներին: