Դոհայում ընթանում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
Երեկ Հայաստանի նեկայացուցիչներից ելույթ է ունեցել Արթուր Դավթյանը: Նա եւս երկու վարժությունում անցել է եզրափակիչ:
Հենացատկում Դավթյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, զուգափայտերում՝ 8-րդը եւ երկու վարժությունում էլ մտել եզրափակիչ:
Պտտաձողում հայ մարմնամարզիկը եղել է 16-րդը եւ չի հաղթահարել որակավորման փուլը:
Մարտի 24-ին եւ 25-ին կկայանան եզրափակիչները:
Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը հանդես են գալու օղակներում, Արթուր Դավթյանը՝ նժույգթափում, ազատ վարժություններում, հենացատկում եւ զուգափայտերում: