Մանասյանն ու Հովհաննիսյանն առնվազն բրոնզե մեդալ են ապահովել

22:42 - 18 Մար, 2017

Ռումինիայի Բրաիլա քաղաքում շարունակվում է Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ են դուրս եկել 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը եւ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը:

Հայ բռնցքամարտիկները հաղթանակ են տոնել եւ դուրս եկել կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Մանասյանն ու Հովհաննիսյանն առնվազն բրոնզե մեդալ են ապահովել: Մեր մարզիկները կպայքարեն եզրափակիչ դուրս գալու համար:

Լուսանկարը` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի

 

Այլ նորություններ