Գերմանիայի Հալե քաղաքում ավարտվեց բռնցքամարտի «Chemistry Cup 2017» միջազգային մրցաշարը:
Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հովհաննես Դանիելյանն արծաթե մեդալ նվաճեց:
Եզրափակչում Դանիելյանը մրցեց Էկվադորի ներկայացուցչի հետ եւ պարտություն կրեց օլիմպիական բրոնզե մեդալակրից:
Այս մրցաշարում Հայաստանը ներկայացրին երեք բռնցքամարտիկներ: