ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

13:00 - 06 Նոյ, 2020

Վիննիցա քաղաքում անցկացվեց  ՈՒկրաինայի   հրաձգության / օդամղիչ զենքաձևեր, 10մ հեռավորությունից / երիտասարդական բաց առաջնությունը։ Հայաստանից հանդես եկան  ինը նշանառուներ։ Ատրճանակավարների մրցաշարում բարձր ցուցանիշներով լավագույն ճանաչվեցին և պատվանդանի առաջին աստիճանին կանգնեցին Գոհար Հարությունյանը / վազող թիրախ/ և Նարե Գաբրիելյանը։

Խառը մրցաձևի երկյակների պայքարում  / աղջիկ – տղա / երկրորդ տեղով բավարարվեցին հրացանակիրներ Վրեժ Թորոսյանը և  Ալլա Պողոսյանը։ Ի դեպ , Ալլան երկրորդն էր նաև անհատապես։

Վազող թիրախ մրցաձևում երրորդն էր   Գոռ Խաչատրյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ասաց, որ առաջիկայում Գյումրիում կանցկացնեն ուսումնամարզական հավաք, իսկ մրցաշրջանը կավարտեն Երևանում դեկտեմբերին նախատեսված հանրապետական երիտասարդական առաջնությունով։

 

Այլ նորություններ