Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը համարում է, որ այսօր ազգային հավաքականի առաջատարների թիկունքում տաղանդավոր պատանիներ են աճում:
«Հաճելիորեն զարմացրին պատանի մարմնամարզիկները: Վերջին տարիներին առաջին անգամ Հայաստանի առաջնությանը մասնակցեց Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, 2004 թվականին ծնված Էրիկ Բաղդասարյանը: Տղան հաջող ելույթ ունեցավ մեծերի խմբում և վատ արդյունք ցույց չտվեց:
Իրեն լավ դրսևորեց նաև Ժորա Սմբատյանը:
Այս պատանիները պետք է պայքարեն 2018 թվականի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրի համար, ուստի պետք է տեղ զբաղեցնեն Եվրոպայի առաջնության 16 ուժեղագույն մարմնամարզիկների ցանկում: Պատանեկան խաղերին յուրաքանչյուր երկրից մեկական մարզիկ կարող է մասնակցել: Տղաների ծրագիրը կբարդացնենք և վտահ եմ, որ կարող ենք վարկանիշ նվաճել»,-ՀԱՕԿ լրատվականին ասաց Հակոբ Սերոբյանը: