«Արարատ»-ը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ փուլ

14:00 - 24 Փետ, 2017

Տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության քառորդ եզրափակչի վճռորոշ խաղում երեկ հանդիպեց «Գոմել-2»-ի հետ:

Խաղն ավարտվեց «Արարատ»-ի պարտությամբ` 1:4 (0:2, 0:1, 1:1): Հայկական թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Արտյոմ Բազյանը:

«Արարատ»-ը մրցաշարի ընդհանուր հաշվարկում պարտվեց 2:3 (3:4, 6:2, 4:5, 3:2, 1:4) հաշվով եւ կիսաեզրափակիչ չանցավ:  

 

Աղբյուրը` hockey.by

Լուսանկարը` «Արարատ» հոկեյի ակումբի Вконтакте պաշտոնական էջից

Այլ նորություններ