Հոկեյի «Արարատ» ակումբը բաժանեց միավորները «Յունիորի» հետ

15:38 - 24 Հոկ, 2017

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը հերթական երկու հանդիպումներն անցկացրեց Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում Մինսկի «Յունիորի» հետ:

Առաջինում հայ հոկեյիստները լրացուցիչ ժամանակում հաղթեցին 4:3 հաշվով, իսկ պատասխան խաղում առավելությունը տանտերերինն էր՝ 3:2:

Տասներկու խաղից հետո «Արարատը» 19 միավորով 14 թիմերի մեջ 9-րդն (մյուս ակումբներն անցկացրել են առնվազն 14-ական խաղ):

Հաջորդ հանդիպումներում «Արարատը» սեփական հարկի տակ կընդունի «Դինամո» ԲՖՄԸ-ին՝ հոկտեմբերի 28-ին եւ 29-ին:

 

Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ

Այլ նորություններ