Շարունակվում է Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնությունը:
Մայրաքաղաքի Օլիմպավանում այսօր, ժամը 21.30 –ին, կսկսվի ԲԿՄԱ- «Էրեբունի» հանդիպումը:
Հիշեցնենք, որ մրցաշարի երկրորդ խաղում «Էրեբունին» 106:62 հաշվով հաղթեց «Կիլիկիային»:
Հավելենք, որ այդ մրցամարտում բոլորից շատ ՝ 53 միավոր վաստակեց էրեբունցի Մխիթար Վարդանյանը: Նա նաև յոթ անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց հինգ արդյունավետ փոխանցում: