Իրանում ընթացող սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությունում Հայաստանի «Ֆուտզալ բիզնես լիգա» հավաքականն ավարտեց մրցելույթները:
Մեր թիմը թեեւ վերջին խաղում հաղթեց Ճապոնիային (3:2), սակայն հաջորդ փուլ չանցավ: Նախորդ հանդիպումներում «Ֆուտզալ բիզնես լիգա»-ն ոչ-ոքի էր խաղացել Իրանի հետ (4:4), խոշոր հաշվով հաղթել Թուրքիային (10:2) եւ պարտվել Հունգարիային (1:4):
Իրանի հետ վաստակելով հավասար միավոր` խփած եւ բաց թողած գնդակների ավելի վատ տարբերության պատճառով Հայաստանի թիմը դուրս մնաց հետագա պայքարից:
Աղբյուրը և լուսանկարը` fbl.am