Հայաստանցի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը «Sophia Trophy» միջազգային մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Բուլղարիայի մայրաքաղաքում մրցաշարին մասնակցել է 9 գեղասահորդ` 7 երկրից:
Կարճ ծրագրի կատարումից հետո Հայրապետյանը 60.70 միավորով ցույց է տվել երկրորդ արդյունքը:
Կամավոր ծրագրում մեր գեղասահորդը վաստակել է 115.05 միավոր (երրորդ ցուցանիշ) և ընդհանուր արդյունքով (175.75 միավոր) զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:
Մրցաշարի հաղթող է ճանաչվել Անգլիան ներկայացնող Գարրի Մատտիկը (190.33), երկրորդ տեղում է շվեյցարիացի Լուկաս Բրիդջին (180.70):
Աղբյուրը` isu.org
Լուսանկարը` ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի