ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՝ ՀԵՐԹԱՓՈԽԻՆ

12:17 - 24 Հուն, 2023

Մեզանում գնահատում են բադմինթոն մարզաձևը: Լավ ավանդույթներ և հուշեր նույնպես կան: Ունեցել ենք Վարդիթեր Պողոսյան , Մարիետա Եղիազարյան , Արմեն Առաքելյան, Հովհաննես  Խաչատրյան , Հայկ Միսակյան և էլի մի քանիսը: Նրանք մցանակներ են նվաճել համամիութենական մրցաշարերում, իսկ Վարդիթեր  Պողոսյանը  ԽՍՀՄ հավաքականի կազմում հաջողության էր հասնում մրջազգային բարձրակարգ մրցաշարերում: Նրա մարզական ուղիով էր ընթանում զարմուհին ՝ Լիլիթ Պողոսյանը: Շնորհալի աղջիկը շուրջ երեք տարի  պարապեց  Դանիայի ակադեմիայում և  ընթացքում հուսալի մրցելույթներ անցկացրեց պատանեկան ու երիտասարդական ստուգատեսներում: Հիմա նա  ծաղկուն հասակում է, բայց, ավաղ, վնասվածքի պատճառով  անկարող է ելնել ասպարեզ:  Լավ է, որ  Լիլիթը համալրել է մարզիչների շարքը: Ի դեպ,  մարզիչ  են նաև նրա հայրը ՝ մարզաձևի երախտավոր Հրաչյա Պողոսյանը և Վարդիթեր հորաքույրը, որը բադմինթոն է ուսուցանում իջևանցի տղաներին և աղջիկներին:

Մարզաձևի աշխարհագրությունը, Երևանից բացի,   ընդարձակում են նաև Գյումրիի, Վանաձորի և Սպիտակի մարզադպրոցներում գործող խմբերում:

Ընդհանրապես Հայաստանում բադմինթոն են խաղում  ավելի քան 200 մարզիկ – մարզուհիներ: Նրանք ապահովված են անհրաժեշտ գույքով և հանդերձանքով:

Զրույցի ժամանակ  վաստակաշատ  Հրաչյա Պողոսյանը ասաց,  որ առավել մեծ ուշադրություն են հատկացնում պատանիներին: Նրանց համար տարին հագեցած է միջազգային մրցումներով: Աժմ մարզվում են տեղերում: Մարտին մերոնք կմասնակցեն Լեհաստանում, ապրիլին Իսրայելում,  իսկ հուլիսին ՝  Սերբիայում կայանալիք միջազգային պատանեկան մրցաշարերին:

Մայիսին Երևանում, հիմնովին վերակառուցված  <<  Կիլիկիա >>   մարզադահլիճում տեղի կունենա Հայաստանի պատանեկան առաջնությունը: Այն ընտրական բնույթ կկրի և արժանիները  իրենց  << ռակետները կխաչաձևեն >>  Վիլնյուսում օգոստոսին ՝ Եվրոպայի, իսկ հոկտեմբերին ՝ ԱՄՆ –ում անցկացվելիք աշխարհի առաջնությունների մասնակիցների հետ:  

Այլ նորություններ