Ծանրորդներն իսկական զինվորի ոգի ցույց տվեցին Օլիմպիական խաղերում. Փաշիկ Ալավերդյան

15:00 - 02 Սեպ, 2016

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Օլիմպիական խաղերի մասին.

Տղաների ոգևորությունը շատ լավ էր, միայն խանգարեց այն, որ Անդրանիկ Կարապետյան վնասեց ձեռքը: Դա կարող էր ազդել տղաների հոգեբական վիճակի վրա, բայց տղաներն իրենց մեջ ուժ գտան և հետագայում ցույց տվեցին, թե ինչի են ունակ: Օլիմպիական խաղերում ծանրորդներն իմ զինվորներն էին, նրանց մեջ կար իսկական զինվորի ոգի: 

Եթե Ռիո մեկներ միայն մեկ մարզիկ, ապա դա չէր լինի Աղասի Աղասյանը: Դա իմ կարծիքը չէ, մարզչական խորհրդի կարծիքն է:

Խթանիչ միջոցների մասին.

Խթանիչ միջոցների հետ կապված այդ աղմուկը կապված չէ միայն մեր երկրի հետ, դրանք շատ են: Այո, 8 տարի առաջ կատարված անալիզներից հետո պարզ է դարձել, որ օգտագործվել են խթանիչ միջոցներ: Ես չեմ արդարացնում ոչ մարզիկներին, ոչ էլ մարզիչներին: Այն ժամանակ օգտագործել են բոլոր մարզիկները, ոչ միայն Հայաստանում, լաբարատորիաներն այդ տարիներին չէին կարողանում որոշել նշված չափաքանակը: Մարզիկները մասնակցել են Խաղերին նախնական անալիզների ստուգումից հետո: Այն ժամանակ բոլոր մասնակիցները եղել են մի հարթության վրա: Ես կքննադատեմ ՄՕԿ-ի այս քայլը, եթե նրանք հետ են ուզում մեդալները, ապա պետք է ստուգվեն բոլոր մարզիկները՝ առաջինից վերջին տեղերը զբաղեցրած բոլոր մարզիկները: Իսկ ինչ կապված է իմ տղաներին, ապա երբ նրանք մեդալներ նվաճեցին, ես նրանց ասացի, որ այդ մեդալներն ամբողջ կյանքի համար են:

Անդրանիկ Կարապետյանի մասին.

Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում երկրորդն էր: Մենք հրում վարժությունը սկսեցինք 195 կգ-ից, քանի որ մարզումների ժամանակ նա բարձրացնում էր 200 կգ: Եթե սկսեինք 190 կգ, ապա կստացվեր, որ կամովին հրաժարվում ենք մեդալից:

Ես կցանկանայի մեկընդմիշտ պատասխանել Ռուբենի 9 կգ քայլի հարցին, Ռուբենը մոտեցավ այդ քաշին, քանի որ 7-8 կգ քայլը թույլ չէր տալիս մեդալի համար պայքարել:

 

Լուսանկարը՝ Panphoto

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ