Միջազգային օլիմպիական / ՄՕԿ / և պարալիմպիկ կոմիտեների / IPC / գործընկեր Toyota ընկերությունը առաջին մեքենաներն է առաքել Փարիզ:
Օլիմպիական ամառային մարզահանդեսին աջակցելու համար, ընդհանուր առմամբ, ընկերությունը կտրամադրի ավելի քան 3350 էլեկտրաավտոմեքենաներ:
Առաջին մեքենաների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել << Փարիզ -2024 >> կազմկոմիտեի կենտրոնակայանի մոտ և ավտոմեքենաների բանալիներ են հանձնել խաղերի կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգուին:
Toyota-ի բոլոր էլեկտրաշարժերը խաղերի ընթացքում կապահովեն մարզիկների, պաշտոնյաների, կամավորականների, հանդիսականների ազատ, կայուն և անվտանգ տեղափոխումը՝ մրցավայրեր, օլիմպիական գյուղ և այլն:
Toyota-ն 2015թ. է միացել է Olympic Partner ծրագրին՝ դառնալով օլիմպիական շարժման գործընկերը: