Երիտասարդ ըմբիշները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

12:49 - 29 Օգո, 2016

Ֆրանսիայի Մակոն քաղաքում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը կկայանա ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը կներկայացնեն Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Էդգար Թամազյանը (55 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) և Էդգար Խաչատրյանը (120 կգ):

Ազատ ոճայիններից հանդես կգան Արման Անտոնյանը (50 կգ), Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Հարություն Բարսեղյանը (60 կգ), Հակոբ Ավետիսյանը (66 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ) և Սարգիս Հովսեփյանը (96 կգ):

Առաջինը պայքարի մեջ են մտնելու հունահռոմեական ոճի ըմբիշները, ովքեր ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ արդեն Մակոնում են: Իսկ ազատ ոճայինները մրցատեղի կմեկնեն  սեպտեմբերի 1-ին գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ենթակայությամբ:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

 

Այլ նորություններ