Առաքել Միրզոյանը վնասվածքի պատճառով չշարունակեց պայքարն Օլիմպիական խաղերում

03:26 - 13 Օգո, 2016

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, 85 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը` պոկում վարժության ժամանակ ստացած ոտնաթաթի վնասվածքի պատճառով չշարունակեց պայքարը:

Պոկում վարժության ժամանակ Միրզոյանը նախ մոտեցավ 158 կգ-ի, սակայն չբարձրացրեց: Երկրորդ մոտեցմանը նա կարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը, բայց երրորդ մոտեցում չկատարեց, քանի որ վնասել էր ոտնաթաթը: Միրզոյանը` ոտնաթաթի վնասվածքի պատճառով չշարունակեց հետագա պայքարը:

Տղամարդկանց 85 կգ քաշային կարգի A ենթախմբին մասնակցում էին 11 ծանրորդներ:

 

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Լուսանկարներն՝ այստեղ

Պաշտոնական գործընկեր՝ Ucom

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ