Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ևս հաղթեց Օլիմպիական խաղերի առաջին մենամարտում

20:07 - 10 Օգո, 2016

Բռնցքամարտիկ,  Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի առաջին մենամարտում գերազանցեց վենեսուելացի մրցակցին։

Օլիմպիական խաղերի մրցումային 5-րդ օրը պայքարի մեջ մտած հայ մարզիկներից հերթականը գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էր, ով մրցում էր Վենեսուելան ներկայացնող Լուիս Արկոնի հետ։ Երեք ռաունդների արդյունքում` Բաչկովը հաղթեց մրցակցին` 2-1 հաշվով։

Բաչկովի հաջորդ մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Հու Քիանխուն է։

Ավելի վաղ հաղթանակ էին տոնել նաև Վլադիմիր Մարգարյանը և Արամ Ավագյանը։

Տեղական ժամանակով քիչ ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն արդեն ծանրորդներ Նազիկ Ավդալյանը և Անդրանիկ Կարապետյանը։

 

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Լուսանկարներն` այստեղ

Պաշտոնական գործընկեր՝ Ucom

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ