Հունվարի 29 –ին Ծաղկաձորում կմեկնարկի դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի ծրագրում ընդգրկված << Զարգացող երկրների գավաթ >> անվանումով միջազգային մրցաշարը։ Տանտերերից բացի, կմասնակցեն Լիբանանի, Իրանի, Ղազախստանի, Ուզբեկստանի,Կիրգիզիայի լեռնադահուկորդները: Հնարավոր է այս թիվն ավելանա, որովհետև հայտերի ընդունման վերջին ժամկետը հունվարի 26 –ն է: Այս մասին զրույցի ժամանակ ասաց մարզաձևի հայկական ֆեդերացիայի նախագահ, մոտ անցյալի լեռնադահուկորդ Արթուր Հարությունյանը:
Ծրագրում ընդգրկված են ոլորավայրէջքի և հսկա ոլորավայրէջքի կանանց ու տղամարդկանց մրցումներ։
Ստուգատեսը կավարտվի փետրվարի 1 –ին:
ՀԱՕԿ լրատվական բաժին