Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Մեր նախագծի հաջորդ հերոսը լողորդ Վահան Մխիթարյանն է: Նա ծնվել է 1996 թվականին Երևանում: Լողով զբաղվում է 5 տարեկանից: Մխիթարյանը Հայաստանի բազմակի ռեկորդակիր և չեմպիոն է: Հիմնական լողաձևը ազատ ոճն է: Իրեն շատ լավ է զգում կարճ տարածություններ լողալիս: Մխիթարյանների ընտանիքում լողով հետաքրքրվում են նաև Վահանի կրտսեր քույրը և եղբայրը:
Մխիթարյանը Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից է: Վահանը նկարահանումների ամբողջ ընթացքում աչքի ընկավ իր ստեղծագործ մտքով և հնարամտությամբ՝ ապահովելով բոլորիս բարձր տրամադրությունը:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Ես թլիսմաններ չունեմ, սակայն սնահավատ մարդ եմ:
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Ընտանիքիս:
-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
-Աշխատանք, աշխատանք, աշխատանք:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Առաջինը կզանգահարեմ հայրիկիս:
-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
-Հնարավորինս լավ:
Լողորդ Մոնիկա Վասիլյան
Ձյուդոյիստ`Հովհաննես Դավթյան
Աթլետներ՝ Գոռ Ներկարարյան
Մարմնամարզիկներ՝ Հուրի Գեբեշյան
Ըմբիշներ՝ Լևան Բերիանիձե
Հրաձիգ՝ Հրաչ Բաբայան
Բռնցքամարտիկներ՝ Նարեկ Աբգարյան
Պաշտոնական գործընկեր՝ Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին