Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում ընթացող «Ասիայի երեխաներ» մարզական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ հրաձիգ Հայկ Բաբայանը դարձել է չեմպիոն:
Հրաձգությունից մասնակցող Հայկ Բաբայանն 14 մրցակիցների մեջ օդամղիչ հրացան, 10մ տղաների պայքարում, խոցելով 620,3միավոր, 1-ին հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Նրան հաջորդել են 607,5 միավորով Բանգլադեշը և 606,2 միավորով Ռուսաստանը ներկայացնող մարզիկները: Եզրափակչում Հայկ Բաբայանը գերազանցել է բոլորին և պահպանել դիրքերը`ճանաչվելով չեմպիոն: Մարզական խաղերի մասնակիցները մինչև 16 տարեկան երեխաներ են, իսկ Հայկ Բաբայանը դեռ 13 տարեկան է: Նրա անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:
Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում հուլիսի 5-ից 17-ը տեղի ունեցող «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը : Հայ 15 մարզիկ մրցում է 9 մարզաձևից: