Բասկետբոլի Հայաստանի հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն

23:03 - 03 Հուլ, 2016

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին անգամ մասնակցելով բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը` դարձավ մրցաշարի չեմպիոն:

Հանդիպման առաջին քառորդից Հայաստանը սկսեց տիրել նախաձեռնությանը և անմիջապես մեծացրեց միավորների առավելությունը (առաջին քառորդ` 25:12): Երկրորդ քառորդը Տիգրան Գյոկչյանի սաներն ավարտեցին 43:33 հաշվով: Հաջորդող երրորդ և չորրորդ մրցափուլերում Հայաստանի հավաքականը պահպանեց առավելությունը և հավաքականի նորեկի` Դանսթոնի, մյուս բասկետբոլիստների կառուցողական խաղի շնորհիվ հաղթեց 79:71 հաշվով: 

Ինչպես նախորդ խաղում, այնպես էլ այս հանդիպման ժամանակ հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Անդրե Սպայտ Մկրտչյանն է` 27 միավոր:

 Հայաստանի հավաքականը դուրս գալով այս մրցաշարի եզրափակիչ իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ընտրականի փուլին:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ