Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Մեր նախագծի հաջորդ հերոսը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մաքսիմ Մանուկյանն է (85 կգ): Վերջինս Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերում զբաղեցրել է 5-րդ տեղը: Եթե քիչ թե շատ հետևել եք Մաքսիմի մենամարտերին, ապա նկատած կլինեք, որ մարզիկը տիրապետում է հրաշալի տեխնիկայի: Նրա գցումները մեկ անգամ չէ, որ արժանացել են Ըմբշամարտի համաշխարհային միության ուշադրությանը (UWW): 2015 թվականին Մաքսիմի՝ Եվրոպական խաղերում ադրբեջանցի մարզիկի դեմ կատարած հնարքը, արժանացել էր UWW-ի «Տարվա լավագույն հնարք» կոչմանը: Մաքսիմը քչախոս է, իսկ լուսանկարվել այդքան էլ չի սիրում:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Ոչ: Անկեղծ ասած՝ չեմ մտածել այդ ուղղությամբ:
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Իմ անձնական մարզչին:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Եղբորս:
-Երեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը:
-Երազանք, հաղթանակի ձգտում, քրտնաջան աշխատանք:
-Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:
-Հաղթական:
Ըմբիշներ՝ Միհրան Հարությունյան
Բռնցքամարտիկներ՝ Նարեկ Աբգարյան
Պաշտոնական գործընկեր՝ Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին