Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվեց ևս մեկ մարզիկով

12:10 - 15 Հուն, 2016

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ օլիմպիական ուղեգիր է նվաճել: 

Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է վազորդ Լիլիթ Հարությունյանի ուղեգիրը: Հարությունյանը նորմատիվը կատարել է Արտաշատում կայացած Հայաստանի առաջնության ժամանակ: Միջազգային ֆեդերացիայի տեխնիկական հարցերով հանձնախումբը Հարությունյանի՝ 400 մետր արգելավազքում գրանցած արդյունքով է թույլատրել նրան մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին:

Մինչ այս, Հայաստանն աթլետիկայից ուներ 4 ուղեգիր, որոնք նվաճել էին վազորդներ Դիանա Խուբեսերյանը, Գայանե Չիլոյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը և հեռացատկորդ Ամալիա Շարոյանը:

Այս պահի դրությամբ Հայաստանն ունի Օլիմպիական խաղերի 28 ուղեգիր:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ