Ռիո դե ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Մեր նախագծի հաջորդ հերոսը բռնցքամարտիկ Արամ Ավագյանն է (56 կգ): Բռնցքամարտիկը ծնվել է Երևանում 1991 թվականին: Չնայած ընտրած մարզաձևին՝ Արամը հանգիստ բնավորություն ունի: Մրցումների ժամանակ իր կողքին ցանկանում է տեսնել միայն մարզչին: Ռինգ մտնելուց առաջ հայ մարզիկը աղոթում է, իսկ իր խաչը կախում է մարզիչի վզից: Չի կարելի ասել, որ Արամը սիրելով է ընտրել բռնցքամարտը: Մարզիկի մոտ սերն այս մարզաձևի նկատմամբ եկել է ժամանակի ընթացքում՝ առաջին հաղթանակներից հետո:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Թալիսման չի կարելի ասել, ոնց որ միշտ՝ ես և իմ աղոթագիրքը, խաչը:
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Բացի մարզչիցս ոչ ոքի:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Ընտանիքիս անդամների և ընկերուհուս:
-Երեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը:
-Կարևորագույն սպորտային միջոցառում, ուժեղագույն մարզիկներ և փառք:
-Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:
-Կցանկանայի անունս գրվեր Օլիմպիական պատմության մեջ:
«Ճանապարհ դեպի Ռիո». Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյան
«Ճանապարհ դեպի Ռիո». Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյան
Պաշտոնական գործընկեր՝ UcomՀԱՕԿ լրատվության բաժին