Աթլետներ Աղասյանը և Շարոյանը երկրորդն էին Ռումինիայի միջազգային մրցաշարում

10:20 - 07 Հուն, 2016

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Ռումինիայում կայացած մրցաշարում:

Ռումինիայի միջազգային մրցաշարում Ամալիյա Շարոյանը հեռացատկի վարժությունում գրավեց երկրորդ հորիզոնականը՝ ցատկելով 6 մետր 15 սմ: Առաջին տեղում ռումինացի մարզիկն է:  

Եռացատկորդ Լևոն Աղասյանը 16 մետր 36 սմ արդյունքով գրավեց երկրորդ տեղը, իրենից առաջ թողնելով միայն բուլղարացի մարզիկին, ով գրանցել է 16 մետր 38 սմ արդյունք:

Հավաքականի երկու անդամներն էլ արդեն ունեն Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ