Օլիմպիական խաղերի չեմպիոն Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում կայացավ գեղասահքի Հայաստանի բաց առաջնության պարգևատրման արարողությունը և ցուցադրական ելույթները:
Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ պարգևատրվեցին բաց առաջնության չեմպիոնները և մրցանակակիրները: Պարգևատրման պաշտոնական արարողությունից հետո գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամները` Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը, Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը, ցուցադրական ելույթները ունեցան:
Մեծահասակների աղջիկների պայքարում 150,26 միավորով բաց առաջնության հաղթող էր դարձել պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Անաստասիա Գալուստյանը: Երկրորդ տեղում Միլենա Դանիելյանն է (68,34 միավոր) և եռյակի վերջում Նատալի Գզիրյանն է (54.99 միավոր): Տղաների մրցաշարին մասնակցում էին միայն երկու գեղասահորդ` Սլավիկ Հայրապետյանը և Ջեկ Կերմեզյանը: 178,45 միավորով առաջին տեղում Սլավիկ Հայրապետյանն է, իսկ Կերմեզյանը, ով, ի դեպ, ներկայացնում է Կանադան, հավաքեց 177,44 միավոր:
Լուսանկարներն` այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին