Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 8-րդ տուրի պարտիաները:
Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից հաղթանակներ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը: Պարտություն կրեցին Սամվել Տեր-Սահակյանը և Զավեն Անդրիասյանը: Միակ ոչ-ոքին գրանցվեց Սամունել Պետրոսյանի պարտիայում:
Ռոբերտ Հովհաննիսյանն այժմ ունի 6 միավոր և մեկ միավորով է հետ մնում առաջատարից: 5,5 միավոր ունեն Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Կոսովոյի Գժակովո քաղաքում: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից:
ՀԱՕԿ լրատվության բաժին