Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան երկրորդ տուրի հանդիպումները:
Հայաստանի ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց չեխ Ժիրի Ստոցեկի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակը տոնեց, այս անգամ գերազանցելով Էլդար Գազանովին: Մանուել Պետրոսյանը հաղթեց Հովհաննես Գաբուզյանին: Արման Փաշիկյանը միավորը կիսեց շվեյցարացի Նոել Ստուդերի հետ: Զավեն Անդրիասյանն էլ պարտության մատնեց իտալացի Լուկա Մորոնիին: Սամվել Տեր-Սահակյանը սևերով առավելության հասավ թուրք Դենիս Դոգանին նկատմամբ: Գաբրիել Սարգսյանը պարտվեց:
Մայիսի 14-ին կկայանա երրորդ տուրը:
ՀԱՕԿ լրատվության բաժին