Ըմբիշ Դավիթ Սաֆարյանի ուղեգիրը հաստատվեց

23:15 - 11 Մայ, 2016

2013 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը կմասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին:

Արդեն տեղեկացրել էինք, որ Ըմբշամարտի համաշխարհային (UWW) միությունը գործկոմի նիստում պետք է քննարկեր Դավիթ Սաֆարյանին ուղեգիրը տրամադրելու հարցը, քանի որ Սերբիայի վարկանիշային մրցաշարի եզրափակիչ հասած և ուղեգիր նվաճած ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու, ինչպես նաև Լեհաստանի ներկայացուցիչ Մոհամեդմուրադ Գաջիևի դոպինգ-թեստը դրական արդյունք էր տվել, ինչի հետևանքով մարզիկները որակազրկվել են:

Ըմբշամարտի համաշխարհային միությունը որոշել է ուղեգիրը տրամադրել Սաֆարյանին:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ուներ Ռիոյի Խաղերի 3 ուղեգիր, որոնք նվաճել են 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ