Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը ժամանեց Հայաստան: Աշխարհահռչակ ֆուտբոլիստ այցի նպատակը Երևանի առաջին կիսամարաթոնին մասնակցելն է: «Նախևառաջ ես հրավեր էի ստացել մեծ չեմպիոնից` Ռոբերտ Էմմիյանից: Ուզում եմ իմ ներկայությամբ հաճույք պատճառել առաջին հերթին հանդիսատեսին և հայ ժողովրդին, ինչպես նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային և մեր չեմպիոնին: Հայաստանում իմ նկատմամբ միշտ ջերմ են եղել և հյուրընկալ: Հայաստանում առաջին բանը, որ անելու եմ խորոված ուտելն է»,-ասաց Ջորկաեֆը:
Աշխարհի չեմպիոնն Հայաստանում կմնա 4 օր: Կմասնակցի ֆուտբոլային բարեգործական խաղի և Երևանի առաջին կիսամարաթոնին: