«Արարատ-73» թիմի լեգենդար ֆուտբոլիստները հանդիպել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլիստների հետ անձամբ քննարկեց «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները հավերժացնող հուշարձանի կառուցման և տեղադրման մանրամասները: Լսեց բոլորի կարծիքները, իր հերթին առաջարկություններ արեց: Գագիկ Ծառուկյանը անձամբ էր ցանկություն հայտնել օգնելու «արարատցիներին» այս նախաձեռնության հարցում:
Ֆուտբոլիստների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ նախաձեռնության սկզբից մինչև վերջ լինելու է նրանց կողքին և որ ամեն ինչ պետք է լեգենդար ֆուտբոլիստների սրտով լինի: Զրույցի ընթացքում որոշվեց, որ հուշարձանի բացումը տեղի կունենա ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին:
Հուշարձանի նախնական տեսքը պատրաստ է, մնում են հարդարման աշխատանքները ավարտի հասցնել և որոշել տեղադրման վայրը, որը ՀԱՕԿ նախագահը թողել է ֆուտբոլիստների հայեցողությանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին