Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը մասնակցում է Ռուսաստանի ակումբային առաջնությանը:
Սոչիում անցկացվող Ռուսաստանի կանանց ակումբային առաջնության «Յուգրա» թիմի կազմում հանդես է գալիս Լիլիթ Մկրտչյանը: Մրցաշարի երկրորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել Դինա Դրոզդովայի հետ: «Յուգրան» ոչ-ոքի՝ 2-2 է խաղացել «Բոավիշտա»-ի հետ:
Հաջորդ տուրում «Յուգրան» կխաղա «Լադյա» թիմի հետ: Ակումբային առաջնությունը բաղկացած է 9 տուրից:
Լուսանկարը՝ www.accc.org.uk
ՀԱՕԿ լրատվության բաժին