Միավորված ազգերի կազմակերպության փոստային վարչությունը (UNPA) հայտարարել է «Սպորտը հանուն խաղաղության» նամականիշերի նոր հավաքածուների վաճառքի մասին: Այն համընկնում է Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի հետ:
Գծանկարների հեղինակը չինացի նկարազարդող Ֆեյֆեյ Ռուանն է։ Նախագծի հեղինակն է ՄԱԿ-ի դիզայներ Ռորի Կացը: Նամականիշերի վրա պատկերված են հոկեյիստներ, սնոուբորդիստներ, գեղասահորդներ, բոբսլեյիստներ, քյոռլինգիստներ և լեռնադահուկորդներ:
«Սպորտը հանուն խաղաղության» գրառումը անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով է: Գինը նշանակված է ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ շվեյցարական ֆրանկով:
Վեց նամականիշից բաղկացած մեկ թերթիկի անվանական արժեքը 80 ցենտից մինչև երկու ֆրանկ է։ Վեց հավաքածուներից յուրաքանչյուրի տպաքանակը 20 կամ 22 հազար օրինակ է։ Նամականիշերի ամբողջական փաթեթը կարելի է ձեռք բերել 49,65 ԱՄՆ դոլարով:
«Սպորտը հանուն խաղաղության» հավաքածուն նվիրված է օլիմպիական զինադադարին: 2021թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է «Օլիմպիզմի և սպորտի միջոցով խաղաղ և ավելի լավ աշխարհ կառուցելու» բանաձևը։ Փաստաթուղթը կոչ է անում պահպանել օլիմպիական զինադադար՝ Պեկինի օլիմպիական խաղերի մեկնարկից յոթ օր առաջ և կավարտվի պարալիմպիկ խաղերի վերջանալուց յոթ օր հետո։