Մայրաքաղաքի << Դինամո >> մարզադահլիճում անցկացվեց Հայաստանի ձյուդոյի առաջնությունը: Տատամի ելան 93 մարզիկ-մարզուհիներ:Կանանց մրցաշարում հաղթողներ դարձան Մելինե Մամիկոնյանը / 48 կգ, Բյուրեղավան /,Նունե Նազարյանը / 52կգ / և Վարսիկ Գրիգորյանը / +52կգ , երկուսն էլ ` Երևան /:
Տղամարդկանց պայքարում չեմպիոնի պատվին արժանացան հրազդանցի Շահեն Աբաղյանը / 60 կգ /, գյումրեցի Վարդան Գրիգորյանը / 66 կգ /, երևանցիներ Սամվել Խաչատրյանը / 73 կգ /, Դավիթ Սարգսյանը / 81կգ /, Արսեն Խանջյանը / 90կգ / և Գոռ Գյունասյանը / + 90 կգ /:
Ձյուդոյի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը զրույցի ժամանակ ասաց, որ առաջնության արդյունքներով ձևավորվեց հավաքական: Թիմի առջև լուրջ խնդիրներ ու նպատակներ են դրված: << Մրցաշրջան – 2019-ը >> առանձանանում է օլիմպիական վարկանիշային մրցաշարերով: Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային ուսանողական խաղերում, << Մեծ սաղավարտի >> և գավաթի խաղարկություններում ու բարձրագույն կարգի այլ ստուգատեսներում մասնակիցներին կշնորհվեն օլիմպիական վարկանիշային միավորներ, որոնց ընդհանուր գումարը գնահատելով կհանձնվեն Տոկիոյի օլիմպիական ուղեգրեր:
ՀԱՕԿ լրատվական բաժին