Երևանում առաջին անգամ անցկացվեց վազքի կիսամարաթոն

10:00 - 03 Հոկ, 2015

Երևանում առաջին անգամ անցկացվեց վազքի կիսամարաթոն, որին մասնակցեցին մոտ 5000 վազորդներ Երևանից և Հայասանի մյուս մարզերից:

Կիսամարաթոնը բաղկացած էր 3 վազքատարածություն՝ 5, 10,5 և 21 կմ: Երևանյան կիսամարաթոնին մասնակցում էին նաև դպրոցականներ, ովքեր վազեցին 2,5 կմ:  5 կմ տարածության վազքի աղջիկների հաղթողը Վանաձորի ներկայացուցիչ Լիլիթ Սուրաջյանն էր, իսկ տղաների առաջատարն է Երվանդ Մկրտչյանը (Գյումրի):  10,5 կմ փոխանցավազքում լավագույնները Լիլիթ Հարությունյանը և Աննա Քարհանյանը, Մուշեղ Շահվերդյանը և Վահե Իվանյանն են: Իսկ 21 կմ տղաների և աղջիկների պայքարում առաջինը հատեցին եզրագիծը Սերգեյ Լուկինը (Ռուսաստան) և Իրինա Սերգեևնան (Ռուսաստան):

 

«Մենք արդեն պետք է աշխատանքներ տանենք այն ուղղությամբ, որ հաջորդ տարի կիսամարաթոնը դառնա իսկական մարաթոն: Նպատակը նաև այն է, որ մեծացնեն կիսամարաթոնի աշխարհագրությունը»,-ասաց ՀՀ սպորտի և երիտասարդություն նախարար Գաբրիել Ղազարյանը: 

Երևանյան առաջին կիսամարաթոնի մրցանակային ֆոնդը կազմում էր 6 միլիոն դրամ: Կիսամարաթոնին իր խորհրդանշական մասնակցությունը բերեց ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը: 

Այլ նորություններ