Հնդկաստանը միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) պաշտոնապես ծանուցել է 2036թ. ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերն ընդունելու իր մտադրության մասին։ Այդ հետաքրքրությունը բազմիցս արտահայտել է Հնդկաստանի կառավարության ղեկավար Նարենդրա Մոդին։ Այդ երկիրն այդպիսով լուրջ քայլ է ձեռնարկել օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար: Դա կնպաստի տնտեսական աճին, սոցիալական առաջընթացին և երիտասարդության առողջ ապրելակերպի գործընթացին:
Հնդկաստանի ԱՕԿ-ի նամակն ուղարկվել է ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողով, որը բանակցություններ է վարում դիմողների հետ։
Բանակցությունների ավարտից հետո, ՄՕԿ-ի գործկոմը, ընտրությունների միջոցով, կորոշի խաղերի մայրաքաղաքը։
Հնդկաստանը մտադիր է բոլոր ջանքերը գործադրել մարզահանդեսը կազմակերպելու համար։ Եթե Դելիի հայտը հաստատվի, 2036թ. խաղերը կլինեն նման մակարդակի առաջին մրցումները, որոնք կանցկացվեն հնդկական հողի վրա։
Մեքսիկան, Ինդոնեզիան և Լեհաստանն արդեն հայտեր են ներկայացրել ՄՕԿ: