Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նոյեմբերի 8 – 10 –ը կանցկացվի սամբոյի աշխարհի առաջնությունը։ Մրցաշարում կխաղարկվի մեդալների 31 հավաքածու:
Ծրագրում առաջին անգամ ներկայացված է կանանց՝ մարտական և կույր տղամարդկանց սամբոն:
Հայտավորված են 80 երկրների մարզիկ – մարզուհիներ:
Հայաստանի թիմը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով.
Տղամարդիկ՝
Կարեն Սարգսյան 58կգ
Նարեկ Դալլաքյան 64կգ
Կառլեն Մահինյան 71կգ
Բորիս Շատվերյան 79կգ
Վահագն Չալյան 88կգ
Արսեն Խանջյան 98կգ
Մարտական սամբո՝
Համլետ Սուքիասյան 58կգ
Մայիս Ներսիսյան 64կգ
Մհեր Մերջանյան 71կգ
Սարգիս Վարդանյան 79կգ
Ավետիք Պողոսյան 88կգ
Արման Ավանեսյան 98կգ
Կանայք՝
Արփինե Ամիրյան 50կգ
Մելինե Մամիկոնյան 54կգ
Աննա Մկրտչյան +80կգ
Կանայք՝ մարտական սամբո
Արփինե Մնացականյան 50կգ
Սրբուհի Հովակիմյան 54կգ
Փախստականների հավաքականի կազմում ՖԻԱՍ-ի դրոշի ներքո հանդես եկող Արցախից բռնի տեղահանված մարզիկներ.
Դավիթ Հովսեփյան 58կգ
Արսեն Կարապետյան 79կգ
Դավիթ Գրիգորյան 98կգ
Մեր պատվիրակությանը մրցավայր կուղեկցեն մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը և գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը: